Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են ЗИЛ-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Մանվել Ն․-ի վարած ЗИЛ մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Արտակ Ս․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Արտակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Զ․-ն՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։