Առևանգված հայ երիտասարդներն ազա՞տ են արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼաչինի սահմանային ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից առևանգված երեք արցախցի ֆուտբոլիստները 10 օր Բաքվում պահելուց հետո ադրբեջանական կողմն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը առևանգված հայ քաղաքացիներին կեղծ մեղադրանքներով դատապարտել էր 10 օրվա կալանքի։ Նրանք, իբր, մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։