«Հաղթում է նա , ով նպատակ ունի ու Չի հանձնվում երբեք». Դավիթ Աթանեսյան.տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը
ՖՈՏՈԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը: Մրցաշարի նպատակն էր համալրել հավաքական թիմ , որը կմասնակցի 2017 թ.-ի Կովկաս, Եվրոպայի, Եվրասիաի , աշխարհի միջազգային առաջնություններին ։
Մրցաշարին մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի տարբեր համայնքների ուժեղագույն մարզիկ մարզուհիները ։
Բացման արարողության ժամանակ կրտսեր մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներով հանդես եկան ։
Պատվավոր հյուրերի շարքում էին գեներալներ , սպորտի վարպետներ և բարձրաստիճան այլ հյուրեր ։ Պատվավոր հյուրերը հիացմունքով էին արտահայտվում մեր մարզիկների ցուցադրած տեխնիկական և մենամարտական աշխատանքի մասին։
Մենամարտերի ավարտից հետո պարգևատրվեցին նաև մրցանակակիր մարզիկները և թիմային հաղթողները ։
Թիմային հաշվարկով 1 տեղ գրավեց Գավառի մասնաճյուղի սանը.մարզիչ Արաքս Մարգարյան:
2 տեղը գրավեց Ջրվեժի մասնաճյուղի թիմը. մարզիչ Սևակ Մնացականյան ,
3 տեղ Շենգավիթ համայնքի թիմը. մարզիչ Սպարտակ Ծատուրյան ։
Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի խոսքով մրցաշարը նպատակ է հետապնդում,որ մարզիկների որակները գնալով ավելի արհեստավարժ դառնան:
Իր խոսքի վերջում ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց մեզ այն մասին,որ նրանք պատրաստվում են մասնակցել մարտի 19-ին Թբիլիսիում կայանալիք Մուայ Թայ ոճի միջազգային առաջնությանը։
Նյութը պատրաստեց 1or.am-ը: