Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր հայրենիքը, մեր ազգն այսօր դրվել է զոհասեղանին արևմտյան գերտերությունների շահերի սպասարկման նպատակով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, առաջարկել «մեղքը չբարդել ուրիշների վրա, պատասխանատվություն ստանձնել» և շեշտել, որ «կոպտության նմանվող հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ իր գործունեության ընթացքում երբևէ նման պահվածքի ականատես չի եղել, սակայն չի զարմանում:

«Դրա փաստացի դրսևորումները տեսել ենք վերջին 3-4 տարվա ընթացքում: Հիմքերը տվել են այս իշխանություններն իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, պահվածքով և հստակ մանիպուլատիվ գործողություններով, որոնք չեն սպասարկում հայ ազգի, Հայաստանի ու Արցախի, մեր պետականության շահերը: Նման պահվածքն իր առաջին դրսևորումը ստացավ դեռևս 2020 թ.-ին՝ նախքան պատերազմը, երբ «թավշյա» իշխանությունների կողմից բանակցությունները ներկայացվում էին որպես հաճելի զրույց, չնայած որ տեղի էին ունենում մի քանի ժամյա կտրվածքով: Ռուսական կողմը ստիպված բացահայտեց քարտերը: Խաբեության, կեղծիքի ու մանիպուլ յացիայի միջոցով ինչ-որ հարցեր ծածկադմփոց է արվում և այդ քողի ներքո հստակ քաղաքականություն է տարվում, որի նպատակն է ընդհանրապես Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ ձերբազատվելով բոլոր պայմանագրերից, ռազմական բազայից, ու սահուն կերպով տեղավորել ՆԱՏՕ-ական քողի ներքո:

Եթե 2020, 2021 թվականներին շատերին թվում էր, որ այս քաղաքականությունն ուղղակի վերլուծաբանների երևակայության արդյունքն է, հիմա ամենօրյա կտրվածքով տեսնում ենք դրա դրսևորումները և դրան ուղղված հստակ քայլերը: Այս վերջին դրվագները նույնպես այդ նպատակով են արվում՝ սնուցելու հակառուսական տրամադրությունները Հայաստանում և նմանատիպ խոսույթով ավելի պարարտ հող պատրաստելու, որ, իրենց կարծիքով, հանրությունը համաձայնի ռուսական բազան այստեղից դուրս բերելու և այն արևմտյան ուժերով փոխարինելու հետ: Դրանց առաջին ծիծեռնակները հանդես են գալիս ԵՄ դիտորդների դերում, որոնց շատ սահուն կերպով, մեկ որոշումով կարող են վերածել, այսպես կոչված, Արևմուտքի խաղաղապահ ուժերի, իսկ դրանից հետո ՆԱՏՕ-ի ներքո տեղավորել Հայաստանը: ՆԱՏՕ-ն այստեղ ներկայացված է Թուրքիայի տեսքով, թուրքական ազդեցությունը մի քանի ամսվա ընթացքում շատ սահուն կտարածվի ամբողջ Հայաստանի վրա, եթե, իհարկե, դրան չնախորդեն ռազմական գործողությունները և Հայաստանի Հանրապետությունից նորանոր տարածքների կորուստը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նույն համատեքստում են տեղավորվում ՀԱՊԿ-ի զորավարժություններին չմասնակցելը և Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու որոշումը, հայադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումը մերժելը և ԵՄ դիտորդների ներկայությունը մեր երկրում, Իրանի առաջարկը բարեկամ-հարևան ժողովուրդներին՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու, և հայկական կողմի քար լռությունը: «Այս դրվագները լրացնում են այն խճանկարը, որն ամբողջացնում է պատկերը: Խնդիրն այն է, որ դրանք վերլուծող մարդկանց համար են հասկանալի, սակայն հանրությանը կերակրում են բոլորովին այլ թեզերով՝ փորձելով նրան մի կողմից զբաղեցնել ինչ-որ խոսույթներով և շեղելով թե՛ բուն իրավիճակից սահմաններում, թե՛ իրենց վարած քաղաքականությունից, թե՛ դրա բուն նպատակներից: Մյուս կողմից՝ սնուցել հակառուսական, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված տրամադրությունները և դրա ներքո փորձել հանրության վրա բարդել իրենց հանձնառությունների կատարումը: Հանգում ենք մեղքն ուրիշի վրա բարդելու և ուրիշի ձեռքերով այդ ծրագիրն իրականացնելու մեթոդոլոգիային: Իսկ տվյալ դեպքում այդ ուրիշը Հայաստանն է, մեր բնակչությունը, հայ ժողովուրդը:

Այսօր փորձում են անգամ հայ ժողովրդի ձեռքով սեփական ցեղասպանությանը մասնակից և մեղսակից դարձնել իրենց հանձնառությունները, տարբեր արևմտյան կենտրոններին իրենց տված խոստումներն իրականություն դարձնելու համար, որը բացարձակապես չի սպասարկում մեր ոչ մի շահ ու նպատակ: Այստեղ հակազգային, հակապետական, դավաճանական քաղաքականությանն ենք ականատես լինում, որը քողարկվում է տեղեկատվական քաոսով ու տարբեր խոսույթներով: Չեմ զարմանա, եթե վաղը խոշոր ձերբակալության ականատես լինենք, որը փորձի հանրության մեջ աղմուկ առաջացնել և շեղել ուշադրությունը: Սահմաններին կուտակումներ ունենք և քանակական հավաքագրում, որը կրկնում է 2020 թ.-ի իրավիճակը: Սա այս իշխանության ձեռագիրն է՝ ռազմական գործողությունների կամ սահմանային ագրեսիայի միջոցով փորձել հանձնել այն, ինչն իրենք ի սկզբանե խոստացել են՝ մեղքը բարդելով բանակի վրա, որ իբր չկռվեց, բնակչության վրա, որ իբր հոգնեց, և այլն: Մեղքեր, որոնք փաստական իրականության հետ բացարձակ առնչություն չունեն: Մեր հանրությունը պետք է շատ աչալուրջ լինի և չտրվի այդ մեխանիզմներին ու կեղծ թեզերին և հստակ հասկանա՝ Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախը զոհաբերում են արևմտյան աշխարհաքաղաքական շահերին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ է՝ Ռուսաստանը հեշտությամբ չի հեռանա մեր տարածաշրջանից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է փաստում՝ «Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող հեռանալ Հայաստանից»: «Որևէ՝ հատկապես գերտերություն իր շահերը մատուցարանի վրա թշնամուն չի հանձնում: Միայն մեր խամաճիկային իշխանությունն է, որ հայրենիքը մատուցարանի վրա հանձնում է թշնամուն: Նմանատիպ բաներ աշխարհում չեն լինում: Ականատես ենք, թե ինչպես են արևմտյան խոշոր խաղացողներն աշխարհի տարբեր անկյուններում բախումներ, հակամարտություն հրահրում սեփական երկիրը պահելու համար: Դիտարկենք վերջին 100 տարվա պատմությունը, բազում նման օրինակներ կան, անգամ մեր ժողովրդի ցեղասպանության գնով նրանք փորձել են իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկել: Ակնկալել, որ Ռուսաստանն ուղղակի պետք է ճամպրուկը հավաքի և ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, լավագույն դեպքում քաղաքական գործընթացներից անտեղյակություն է:

Ռուսաստանը դա չի կարող անել, որովհետև դրանով վտանգելու է իր հարավային սահմանագոտին իր ողջ պարամետրով: Բայց խնդիրն այն է, որ այստեղ հայաստանյան իշխանություններն ընդհատակից, տարբեր գործողությունների միջոցով փորձում են «ճանապարհել» Ռուսաստանին այս տարածաշրջանից՝ նրանց դնելով անհնարին իրավիճակում, առանց այն էլ ուկրաինական ճակատում իրենց բարդացած վիճակը խորացնելով: Արևմտյան կենտրոնները հասկանում են, որ ուկրաինական ճակատում տապալել են իրենց ամբողջ ծրագիրը: Մի վերջին ճիգ են գործադրում հաղթանակի ներքո ներկայացվող մի քայլի ձեռնամուխ լինելով, իրենց համար արդեն կրիտիկական է դարձել երկրորդ ճակատի բացումը: Սպասվող ռազմական գործողությունները հենց այդ երկրորդ ճակատի բացմանն են նպաստելու: Դրա բացումը շղթայաձև ռեակցիայով հանգեցնելու է համապատասխան գործողությունների միջինասիական, մոլդովական, բելառուսական, բալթիական, անգամ ճապոնական հատվածներում, եթե կարողանան որոշակի հաջողություններ գրանցել:

Աշխարհաքաղաքական այս խաղի հիմնական թիրախները Ռուսաստանը և Իրանն են, նրանց կազմաքանդումը և ռեսուրսներին տիրանալն ու այդ արևմտյան գաղութատիրական, նեոգաղութատիրական պահվածքը աշխարհի ամբողջ հանրության և բոլոր պետությունների վրա շարունակելու նպատակով: Մեր հանրությունը պետք է հասկանա, որ իր իշխանությունների միտումնավոր տարվող քաղաքականության արդյունքում դրվել է զոհասեղանին: Մեր հայրենիքը, մեր ազգն այսօր դրվել է զոհասեղանին արևմտյան գերտերությունների շահերի սպասարկման նպատակով: Ժողովուրդը պետք է դիմագրավի և թույլ չտա իրեն ենթարկել այն նույն տառապանքներին և հայրենազրկմանը, ինչը տեսել ենք 100 տարի առաջ»,-ընդգծում է դեսպանը:

Սպառե՞լ ենք դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրները լուծելու բոլոր հնարավորությունները: «Շատ մեծ հնարավորություններ ունենք, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը հանդես կգա ազգանպաստ դիրքերից և հայրենիքի, պետության ու ազգի շահերի պաշտպանության ձգտումներով:Այսօրվա իշխանությունն անում է դրա հակառակը: Ինչ-որ բան ակնկալել այսօրվա իշխանությունից, որը փաստացի դիվանագիտություն չի վարում, այլ տարբեր քայլերով փորձում է քողարկել իր հանձնվողական ու պարտվողական քաղաքականությունը, որն ի սպաս է դրվել մեր թշնամիներին, անհնարինության ոլորտից է: Ժողովրդին ներկայացվում է՝ ելք չունենք, ստիպված ենք, դա տեխնոլոգիա է:

Դա ժողովրդին նսեմացնելու, զինաթափելու, անուժության, անելանելիության միջավայր ստեղծելու նպատակ ունի, որ իրենց ներկայացրած լուծումը ժողովրդի համար չարյաց փոքրագույնը համարվի և ընդունելի դիտարկվի: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Մեր իսկ պատմության օրինակից կարող ենք հասկանալ, որ երբ ժողովուրդը կանգնում է որպես մեկ ամբողջություն, իրականացնում է գործողություններ, որոնք որևէ գիտական բացատրություն չեն կարող ունենալ, բայց փրկության, շատ ավելի մեծ ու դրական զարգացումների հնարավորություն են տալիս: Որպես օրինակ՝ Սարդարապատի ճակատամարտը, Արցախյան գոյամարտը: Մեր պատմության էջերում ունենք մեր իսկ համախմբման արդյունքում գործած հրաշքներ: Կարևոր է, որ մեր ժողովուրդը կանգնի և թույլ չտա դավաճան քաղաքականություն վարող իշխանություններին իրեն զոհասեղանի վրա մատաղ անել թշնամու և գերտերությունների շահերին»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное