Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱՄՆ-ն բանակցի՝ իմանալով, որ նախագահ Ալիևը փորձում է հերքել ցեղասպանությունը, կարող է դրա մեղսակից համարվել․ Օկամպո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեք կարող իրական բանակցություններ վարել ցեղասպանողի և ղեղասպանվողի միջև, դրա համար նախ պետք է դադարի ցեղասպանությունը։ Չեք կարող ներգրավվել բանակցություններում, որտեղ նախագահ Ալիևը ցեղասպանությունը որպես բանակցությունների միջոց է օգտագործում։ Եթե գնաք դրան, իմանալով, որ նախագահ Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը և փորձում է հերքել այն, ԱՄՆ-ն օգնում է ցեղասպանության հերքմանը և կարող է մեղսակից համարվել։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Գնահատում եմ այն հրատապությունը, որ սերմանել եք այս գործընթացում, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը ձեր կարիքն ունեն իրականություն դարձնելու «այլևս երբեք»-ը, և նրանք ձեզ վրա հույս են դնում, քանի որ սա արդեն պատահել է նախկինում․ 1915 թվականին ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ։

Իրավիճակը գնահատելու համար ինձ դիմել են հուլիսին, և ինձ համար պարզ դարձավ, որ ներկայումս ցեղասպանություն է տեղի ունենում։ Սովորաբար մարդիկ կարծում են, որ ցեղասպանությունը ենթադրում է շատ մարդկային մահեր, սպանություններ, գազային խցիկներ, սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան։ Տարբերակներից մեկը զոհեր չի պահանջում, այլ այնպիսի պայմանների ստեղծում, որոնք մարդկանց տառապանքների են ենթարկում։ Այսպիսով, հանցանքն այս պայմանների ստեղծումն է։ Իսկ Լաչինի միջանցքի փակումը, որը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, հենց նման պայման է։

Ինձ համար հեշտ էր որոշման հանգել, քանի որ տեսա՝ Միջազգային քրեական դատարանն էլ է դա ասում։ Այսպիսով, կարիք չկար իրավիճակին տեղում ծանոթանալու, քանի որ Հաագայի դատարանի դատավորները քննել են այս խնդիրը, լսել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին և եզրակացրել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սպառացող վտանգ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքերի համար, և նրանք այս քայլերը թիրախավորված են գնահատել։ Այսպիսով, ցեղասպանության առարկայական բաղադրիչը ակնհայտորեն առկա էր։

Ամենաբարդը մտադրությունները հիմնավորել էր․ կարո՞ղ ենք ասել, որ նախագահ Ալիևը կամ մեկ այլ անձ Ադրբեջանում ցեղասպանական մտադրություններ ունի։ Եվ ես որոշեցի հետևել ամենատարբեր մեջբերումների։ Հստակ է՝ փաստերը խոսում են իրենց փոխարեն, քանի որ 2022 թվականի դեկտեմբերին սկսվել է Լաչինի միջանցքի առաջին արգելափակումը, որը ենթադրում էր երկու տարածքների միջև պաշտոնական կապի բացակայություն։ 2023 թվականի հունվարին պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր նախագահ Ալիևին և խնդրել հանել արգելափակումը, ինչին նախագահ Ալիևը չի հետևել։ Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միաձայն փաստել է նախագահ Ալիևին, որ այս քայլերը վտանգում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքերը, և պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը։ Ալիևը չի կատարել այդ որոշումը, փոխարենը իրականացրել է անվտանգության ուժերի բլոկադա․ միջանցքն այժմ արգելափակված է ազգային անվտանգության ուժերի միջոցով։ Սա հստակ նշան է, որ նա գիտի՝ արգելափակումը կյանքերի համար ռիսկեր է ստեղծում, և երբ շարունակում է դրա իրականացումն անվտանգության ուժերով,  բնականաբար մտադրված է շարունակել։ Այս մտադրությունը հաստատված է նաև նրանով, որ ամիսներ անց նա առհասարակ դադարեցրեց Լաչինի միջանցքով ամբողջ երթևեկությունը։ Այսպիսով այս փուլում կասկած չունեմ ցեղասպանական մտադրությունների հարցում։

Հաջորդը դիտարկել եմ ԱՄՆ դիրքորոշումը, քանի որ այն, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի անդամ է, և այսպիսով պարտավորված է կանխագելել և պատժել։ Կարծում եմ՝ կարելի է պատժել, բայց ամենահրատապը այս 120,000 մարդկանց կործանումը կանխելն է, քանի որ չնայած արդեն իսկ ցեղասպանություն է իրականացվում և դա ակնհայտ է, սակայն կարող են իրականացվել ցեղասպանության այլ ձևեր՝ մարմնական կամ հոգեկան վնասվածքներ։ Այսպիսով առկա է իրականացվող ցեղասպանություն և մեկ այլ ցեղասպանություն սպասվում է։ Ստացվում է ԱՄՆ-ն պետք է կանգնեցնի արդեն իրականացվող ցեղասպանությունը և կանխի սպասվողը։

Այս հանդիպումը հատկապես կարևոր է այն առումով, որ կանխարգելման առաջին քայլը մերժման վերացումն է։ Արդարադատության միջազգային դատարանը, խոսելով կանխարգելման պարտականությունների մասին, նշում է, որ կողմերը պետք է գործեն ցեղասպանության առաջին ազդակները ստանալուն պես։ Պետքարտուղար Բլինքենը չէր սխալվել առաջին նշանները ճանաչելուց, բայց ցեղասպանական մտադրությունների հիմքերի ամրացմանը զուգահեռ քայլերը պետք է կոշտանան։ 

Այս պատճառով հանձնաժողովին իմ հիմնական առաջարկն է գործադիր մարմնին տեղեկություններ փոխանցել՝ ասելով, սա հիմա է կատարվում, պետք է իմանաք այս մասին, քանի որ սա չափազանց կարևոր է ձեզ համար։ Ինչո՞ւ։ Որովհետև կոնկրետ այս դեպքում ԱՄՆ-ն խորապես ներգրավված է բանակցություններում։ Սակայն չեք կարող իրական բանակցություններ վարել ցեղասպանողի և ղեղասպանվողի միջև, դրա համար նախ պետք է դադարի ցեղասպանությունը։ Չեք կարող ներգրավվել բանակցություններում, որտեղ նախագահ Ալիևը ցեղասպանությունը որպես բանակցությունների միջոց է օգտագործում։ Եթե գնաք դրան, իմանալով, որ նախագահ Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը և փորձում է հերքել այն, ԱՄՆ-ն օգնում է ցեղասպանության հերքմանը և կարող է մեղսակից համարվել։

Այսպիսով, խնդիրը միայն նախագահ Ալիևի արարքները չեն, պետք է նաև հասկանալ, թե ինչ է արվում այստեղ՝ Վաշինգոտնում և այս առումով՝ կարծում եմ՝ ձեր դերակատարությունը մեծ է մերժման դադարեցման, ցեղասպանության ճանաչման և փրկել Լեռնային Ղարաբաղում ապրող 120,000 բնակչության կյանքերը»,- ասել է Օկամպոն։

МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»
Самое популярное