«Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ». Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է։
Նիկոլ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է, որ «Կովկասում Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
Նիկոլ, բա «դրական ազդակ էիր» է ստանում թուրքերից։
Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։
Քո սիրելի Արեւմուտքը, բացի հայտարարություններից, այլ բանի ընդունակ չէ։
Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին»։