Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճամբարակցի «մեծատառով տղամարդը» ընկերոջ քրոջը ծեծել և բռնաբարել է՝ պահանջելով $3500

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Շ.-ի գործի դատական քննությունը:

49-ամյա Արթուրը մեղադրվում էր ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով  ու 34-139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում նա մուտք է գործել Ճամբարակի բնակչուհի Ելենա Ա.-ի (անունը փոխված է) բնակարան: 3500 դոլար հափշտակելու դիտավորությամբ Արթուրը  Ելենայի առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ելենայի գլխին, մարմնի մյուս մասերին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ելենան պնդել է, որ փող չունի, չի կարող նրան փող տալ: Արթուր Շ.-ն չի հավատացել, անձամբ տանտիրուհու անկողնում և սենյակի մնացած մասերում գումար է փնտրել ու ոչինչ չի գտել: Այդ ժամանակ Արթուր Շ.-ն որոշել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել Ելենայի նկատմամբ: Նա իջեցրել է շալվարը ու փորձել է Ելենային ստիպել, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Ելենան չի ենթարկվել: Արթուրը հարվածել է նրա գլխին, փորձել է բռնի ուժով կատարել իր ցանկացածը, բայց դա նրան չի հաջողվել, քանի որ Ելենան դիմադրել ու թույլ չի տվել:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Շ.-ն հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Համաձայն այդ ցուցմունքների՝ Արթուրը Ելենային ճանաչել է մոտ 30 տարի՝ նա եղել է Ելենայի եղբոր ընկերը: Ելենայի եղբոր մահից հետո Արթուրը Ելենայի հետ շփվել է՝ բարևել, որպիսություն է հարցրել: Ելենայի հետ նա սեռական կյանքով չի ապրել, մտերիմ շփման մեջ չի եղել: Նախավերջին անգամ, ըստ Արթուրի, ինքը Ելենայի տուն է գնացել 2016 թվականի սեպտեմբերի սկզբին:

Ելենան իրեն խոստացել է, որ մյուս իր այցելության ժամանակ օղի կհյուրասիրի: Սեպտեմբերի 12-ին ինքը տանը հաց է կերել, երկու բաժակ օղի է խմել ու դուրս է եկել մաքուր օդ շնչելու: Ելենայենց շենքի մոտով անցնելիս հիշել է Ելենայի խոստումը՝ օղի հյուրասիրելու վերաբերյալ: Ինքը տեղյակ էր, որ Ելենան մենակ է ապրում: Գնացել է նրա տուն, թակել է դուռը: Իմանալով, որ ինքն է, Ելենան բացել է դուռը, իրեն ներս է հրավիրել: Նա իրեն սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմելուց հետո ինքը Ելենային հիշեցրել է օղու մասին: Բայց նա ասել է, թե օղի չի գնել ու չի կարող հյուրասիրել: Ինքը շնորհակալություն է հայտնել, գնացել է դռան մոտ, որ դուրս գա:

Այդ ժամանակ շքամուտքում ձայներ է լսել, Ելենային խնդրել է դուռը չբացել, որ չտեսնեն՝ ինքը նրա տանից է դուրս գալիս: Ելենան իրեն չի լսել, դուռը բացել է: Ինքն էլ զայրացել, մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին: Ելենան հարցրել է՝ ինչո՞ւ խփեցիր: Ինքն ասել է՝ ինձ չլսելու համար: Նորից է խնդրել, որ նա դուռը չբացի: Ինքն իր ձեռքով փակել է դուռը, բանալին հանել է փականից: Քանի որ իր հարվածից Ելենայի աչքը ցավում էր, հնարավոր է՝ կապտեր, ինքը ցանկացել է օգնել նրան՝ թրջոց դնել: Բայց Ելենան ասել է, թե ուզում է տանից դուրս գալ: Ինքը վախեցել է, որ նա ոստիկանություն կդիմի, միաժամանակ շատ է ամաչել իր արարքի համար, այդ պատճառով էլ փականի միջից հանել է բանալին ու դրել է հյուրասենյակում գտնվող բազկաթոռի վրա:

Ինքը Ելենային տարել է հյուրասենյակ, թրջոց է դրել աչքին, «փաղաքշել է»: Ելենան ասել է, թե ուզում է հիվանդանոց գնալ, աչքը ցավում է: Ինքն առաջարկել է առավոտյան գնալ, նույնիսկ խոստացել է անձամբ նրան տանել բժշկի: Ելենան փորձել է բանալին վերցնել բազկաթոռի վրայից: Ինքը չի թողել, քանի որ տեսել է՝ նա լուրջ վնասվածք չունի, եթե վնասվածքը լուրջ լիներ, ինքը անձամբ նրան կտեղափոխեր հիվանդանոց:

Դրանից հետո ինքը պառկել ու ննջել է Ելենայի տանը: Այդ ընթացքում Ելենան պատշգամբի պատուհանից դուրս է թռել: Ինքը քնած էր, երբ մի քանի ժամ անց Ելենայի տուն են եկել ոստիկաններն ու  իրեն բաժին են տարել: Ելենան արդեն այնտեղ էր: Արթուրը նախաքննական ցուցմունքում պնդել է, թե Ելենային մեկ անգամ է հարվածել, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն չի կատարել: Ելենայի մնացած վնասվածքների մասին ոչինչ չգիտի, դրանք ինքը չի պատճառել:

Ինքը չի իմացել, որ Ելենան ցանկանում էր բնակարան վաճառել: Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Արթուր Շ.-ն ասել է, թե նախաքննական ցուցմունքում մի բան ճիշտ չէր ասել՝ ինքը ոչ թե մեկ անգամ հարվածել է Ելենային, այլ հրել է նրան, Ելենայի ձեռքը դիպել է դեմքին, վնասվածքն այդպես է պատճառվել: Ամբաստանյալը միաժամանակ ասել է, որ ինքը մեղսագրված արարքները չի կատարել, բայց որ «գրել-բերել են», ուրեմն՝ մեղավոր է: Նա խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել: Տուժող Ելենան  հայտնել է, որ մենակ է ապրում: Աշխատում է որպես մաքրուհի: Ինքը Արթուր Շ.-ի հետ ոչ մի հարաբերություն չի ունեցել, նա եղել է իր մահացած եղբոր ընկերը:

Ըստ Ելենայի՝ գործով վկաներից Սանամը (անունը փոխված է)՝ իր հարևանուհին, իրեն սպառնացել է, որ դատարան չներկայանա ու ցուցմունք չտա, որպեսզի Արթուրը պատասխանատվության չենթարկվի: Տուժողն ասել է, թե Սանամի սպառնալիքից վախենալով՝ չի ցանկանում՝ Արթուրը քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց եթե իրեն ոչ ոք չսպառանար, ինքը կցանկանար, որ Արթուրը դատապարտվի արածների համար:

Տուժողը նշել է, որ դեպքի օրվա երեկոյան ինքը ցանկացել է տանից դուրս գալ ու խանութ գնալ՝ հաց գնելու: Երբ ցանկացել է դուռը դրսից փակել բանալիով, Արթուրը հայտնվել է իր թիկունքում, բռնել է իր ձեռքից, հրելով իրեն նորից ներս է տարել ու հասցրել է իր տան զուգարան: Նա իրենից գումար է պահանջել, սպառնացել է, որ փող չտալու դեպքում կսպանի իրեն: Ինքը նրան ասել է. «Եղբորս ընկերն ես, քեզ ի՞նչ եմ արել, որ տենց բան ես անում»: Բայց Արթուրն իր գլուխը մտցրել է զուգարանակոնքի մեջ ու սկսել է հարվածել: Ըստ Ելենայի՝ Արթուրն ասել է, թե հարևանուհի Սանամից է իմացել, որ ինքը բնակարանը վաճառել  է 3500 դոլարով, նա այդ գումարն է պահանջել:

Ինքը փորձել է հասկացնել, որ բնակարանը չի վաճառել ու գումար չունի: Իրականում ինքը ցանկություն ունեցել է բնակարանը վաճառելու, այդ մասին մի քանի ծանոթների, այդ թվում՝ Սանամին, իրոք, ասել էր: Տուժողը նշել է, թե չի տեսել՝ Արթուրն ինչպես է ներսից փակել իր բնակարանի մուտքի դուռը: Հիշում է, որ ինքը բանալին ման էր գալիս ու չէր գտնում: Ոստիկանության բաժնում են իր բնակարանի բանալին տվել իրեն: Մինչև իրեն զուգարան մտցնելը Արթուրը իրեն հարվածներ է հասցրել: Երբ գլուխը մտցրել է զուգարանակոնքի մեջ, շարունակել է խփել գլխի հետևի հատվածին ու գումար է պահանջել: 

Նա ոտքով հարվածել է իր ոտքին: Այդ ընթացքում նա դողում էր, նրա շարժումներից ինքը ենթադրել է, որ նա խմած կլինի: Մինչև այս դեպքը Արթուրն իրեն տեսնելիս բարևել-անցել է: Ինքը զարմացել է դեպքի օրվա նրա վարքագծից: Իր բերանից արյուն է եկել, ինքը խնդրել է, որ նա չծեծի իրեն: Արյունը տեսնելով՝ Արթուրը մի տեսակ հանդարտվել է: Ինքն իր մոր արյունով երդվել է, որ գումար չունի: Արթուրը հայհոյել է իրեն ու մորը: Իր մազերից բռնած՝ իրեն միջանցքի պատերին խփելով  տարել է հյուրասենյակ:

Անկողնու մեջ է գումար փնտրել: Ոչինչ չի գտել: Հետո նա արձակել է գոտին, իջեցրել է շալվարը ու պահանջել է, որ ինքը «հանգստացնի» նրան: Ինքը հրաժարվել է, նա փորձել է իրեն բռնությամբ ստիպել: Ինքը դիմադրել ու ասել է, թե ինքն այդ մարդը չի , որ նման բան անի: Ինքը ձեռքերով հրել է Արթուրին, իսկ նա իրեն ասել է. «Ումի՞ց ես պակաս, սովորի»: Ինքը խնդրել է, որ նա թույլ տա գնալ լվացվելու՝ դեմքի արյունը լվանալու:

Նա շարունակել է գումար փնտրել, իսկ ինքը գնացել է պատշգամբ, պատուհանից դուրս է թռել, լվացքի պարանը նույնիսկ պոկվել է այդ ժամանակ: Ինքը մեջքի վրա ընկել է գետնին, բայց ընկնելուց չի վնասվել: Ոտաբոբիկ ու մերկ փախել է, որովհետև Արթուրը հանել էր իր շորերը… Գնացել է հիվանդանոց, բժիշկները զանգել են ոստիկանություն: Ինքը բժիշկներին ասել է, որ իրեն տանջել են, բայց չեն բռնաբարել:

Ելենայի հարևանուհի Սանամը պաշտպանել է Արթուրին, նրան անվանել է «լավ մարդ, լավ հարևան, մեծատառով տղամարդ»: Սանամը հայտնել է, որ իր «դուռ-դռան» հարևանուհի Ելենայի հետ ինքը վատ հարաբերությունների մեջ է: Եթե Ելենայի տանը աղմուկ լիներ, ինքը կլսեր, բայց ոչինչ չի լսել: Արթուրն իրենց շենքում չի եղել, իր կարծիքով՝ նա անմեղ է: Սանամը հայտնել է նաև, որ դեպքի օրն ինքը…

տանը չի եղել, բայց կարծում է, որ Ելենան «Արթուրի առումով» սուտ է ասել, Արթուրը Ելենայի տանը չի եղել: Ինքը յոթ տարի ապրում է այդ շենքում, ոչ մի անգամ Արթուրին չի տեսել: Սանամը նշել է, թե ինքը տեղյակ չէ, որ ոստիկանները Արթուրին Ելենայի տանից են տարել բաժին, ինքը նման բան չի տեսել… Երբեք չի տեսել, որ Արթուրը խմած լինի… Սանամը չի ընդունել, որ Ելենայից իմացել էր բնակարանը 3500 դոլարով վաճառելու ցանկության մասին…

Դատարանը վկա Սանամի ցուցմունքը գնահատել է որպես անարժանահավատ՝ ակնհայտ համարելով, որ Սանամը փորձում է ամբաստանյալին առնել իր պաշտպանության տակ, այնպիսի ցուցմունք տալ, որ նա ազատվի քրեական պատասխանատվությունից:

Արթուր Շ.-ի մեղքը դատարանը հաստատված է գնահատել ոչ միայն տուժողի ցուցմունքներով, այլև մի քանի փորձաքննությունների եզրակացություններով, մյուս վկաների ցուցմունքներով ու գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

Արթուր Շ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-139 հոդվածի 1-ին մասով, և վերջնական պատիժ է սահմանվել 6 տարի 6 ամիս ազատազրկումը:


Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное