Դա ցեղասպանություն է. Լեմկինի ինստիտուտը՝ Արցախում իրավիճակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակել է նոր զեկույց՝ Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ․ այս մասին ասվում է ինստիտուտի՝ X սոցցանցի միկրոբլոգում:
«Մենք հրապարակել ենք զեկույցի նախագիծը: Խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, սակայն նա պետք է գործի համարձակ և արագ»,- նշված է գրառման մեջ։