Շանթ Հարությունյանը սրտի կաթված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է նրա որդին` Շահենը։ Վերջինիս խոսքով հայրն ապաքինման փուլում է.
«Հարգելի' բարեկամներ։
Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»։