Ուժայինները խուզարկություններ են կատարել Սոչիի և Աբխազիայի «նայող» Թաթուլյանի ընկերություններում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐEadaily.com-ը գրում է, որ իրավապահները միլիարդների հասնող յուրացման գործով խուզարկություններ են իրականացրել «Սոչիի հանցավոր հսկիչ» Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) մոտ։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը, ինքը՝ գործարարը, որը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից ներառվել է օրենքով գողերի ցուցակում, արդեն փախել է Ռուսաստանից և այժմ գտնվում է արտերկրում։
Հեռագրային ալիքի հեղինակը նշում է, որ Թաթուլյանը Կուբանի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավարն էր և տեղի կառուցապատողների հետ խարդախ սխեմաներ էր իրականացրել Սոչիում բնակելի համալիրների և առևտրի կենտրոնների կառուցման ժամանակ։ Խոսքը միլիարդավոր ռուբլիների մասին է։ Լրատվամիջոցները Թաթուլյանին անվանում են նաև Աբխազիայի «նայող»։
Ռուբեն Թաթուլյանն ընդգրկված է Սոչիի հյուրանոցային անշարժ գույքի խոշորագույն ներդրողների ցանկում։ Նրան են պատկանում ավելի քան 70 հազար քառակուսի մետր հանգստյան գոտում տեղակայված հսկայական թվով օբյեկտներ։ Ձեռնարկատիրոջ պատվին քաղաքում անվանակոչվել է առևտրի կենտրոն՝ «Թաթուլյան» առևտրի կենտրոնը։ Նա նաև «Վեսնա» սպա-հյուրանոցի համասեփականատերն է: Թաթուլյանն ակտիվորեն աջակցել է սպորտին, ղեկավարել է ըմբշամարտի ֆեդերացիան, եղել է Պետդումայի պատգամավոր Կարելինի օգնականը։
Հեռագրային ալիքի տվյալներով խուզարկվել է նաև նույն կազմակերպված հանցավոր խմբի երկրորդ ղեկավարի՝ ավելի քիչ հայտնի գործարար Անդրոնիկ Մումջյանի ունեցվածքը։ Գործարարին պաշտոնապես պատկանում է «Օպտիմում» բժշկական լաբորատորիաների ցանցը, սակայն «ստվերային բիզնեսը», ինչպես պարզել են ուժայինները, շատ ավելի մեծ է։ Նա նույնպես ներկայումս թաքնվում է արտասահմանում։
Ամերիկյան ֆինանսների նախարարությունը 2017 թվականին Թաթուլյանին և այլ ինը հանցագործ բոսերի ներառել է օրենքով գողերի ցուցակում։ Ինչպես գրել է Life-ը, 2010 թվականին այդ գործարարը նշանակվել է Սոչի «նայող» Ռոբսոն կեղծանունով։ Իսկ 2015 թվականին օրենքով գողերի հանդիպման ժամանակ նա կալանավորվել էր մեկ այլ հանցագործ խմբի ղեկավար Զախարի Կալաշովի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը