Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆրեմլը համաձայն չի այն թեզերի հետ, որոնք Փաշինյանը հնչեցրել է հարցազրույցում, թե անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ է, և ռուս խաղաղապահները ձախողել են առաքելությունը Ղարաբաղում․ այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին և բարձր ենք գնահատում նրա և Պուտինի միջև աշխատանքային կառուցողական հարաբերությունները։ Հուսով ենք, որ այս հարաբերությունները կշարունակեն երկու երկրների սերտ համագործակցության երաշխիքը լինել»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ գնալ տարածաշրջանից․
«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից։ Չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են։Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում։ Եվ մենք կշարունակենք խաղալ այս դերը»,- հայտարարել է Պեսկովը։