Ասել, թե փախավ, դա աբսուրդ է, ես սպասել եմ պատերազմը ավարտվի, հետո դիմումս տվել եմ Պապիկյանին. Մարության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ տարաձանությունները ՔՊ-ի հետ սկսվել են մինչեւ պատերազմը եւ մինչեւ պատերազմն արդեն կար որոշում, որ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտարարությանը:
«Այդ օրերին որ պետք է իրականացնեի, սակայն սկսվեց պատերազմը, այդ օրերին մենք մեկ բռունցք պիտի դառնայինք, ես մի կողմ դրեցի բոլոր տարաձայնությունները: Երբ պատերազմն ավարտվեց, ես սպասեցի, որ ամեն ինչը հանդարտվի եւ ես դեկտեմբերի 7-ին իմ դիմումը անձամբ տվեցի Սուրեն Պապիկյանին եւ ասացի, որ այդ մասին միայն ես եւ ինքը գիտենք: Ես նրան ասացի՝ կհայտարարեք դրա մասին այն ժամանակ, երբ կգտնեք ձեզ համար հարմար, նրանք գտան հարմար միայն ինձ հանելուց առաջ դրա մասին հայտարարել: Արտաքինի համար ես միշտ էլ ցույց եմ տվել, թե ՔՊ-ի կազմից եմ, անգամ իշխանական ցույցերին եմ մասնակցել: Այսինքն՝ հիմա ասել, թե փախավ եւ չգիտեմ եւ այլն, դա աբսուրդ է, դա նորից ապատեղեկատվություն է, որովհետեւ այդ ինֆորմացիան, որ ես իրենցից չեմ, ոչ ոք չգիտեր»,- ասաց Մարությանը:
Նշենք, որ այսօր քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Հայկ Մարությանը «պատերազմից հետո տեսավ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, փախավ». «Այո, փախել ա: Կոնկրետ պատերազմից հետո, երբ կառավարության շենք, ԱԺ շենք մտնում էին ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամեն ինչը կանխելով, որ հակաժողովրդավարական ուժերը, խուլիգանները այս երկրին տեր չդառնան եւ 2018-ի հեղափոխության մեր իրավունքները՝ ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալու որեւէ մեկը չկարողանա մեզնից խլել: Իսկ ով վախեցավ էդ պրոցեսում, սիրտը չգիտեմ՝ ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց ա փախել. երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»:
«Փախել ա, ինքը գիտի՝ ոնց ա փախել»․ Ավինյանը՝ Մարությանը մասին