Մտահոգված ենք ԼՂ-ում մատակարարումների հետ կապված իրավիճակով. Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը՝ Գերմանիայում ՀՀ դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ եւ ներկայացրել Բեռլինի դիրքորոշումը Ացախի իրադրության վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ․
«Գերմանիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մատակարարումների հետ կապված իրավիճակով։ Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ եւ անվտանգ տեղաշարժն ու առեւտուրը Լաչինի միջանցքով: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդասիրական հասանելիությանն ու տեւական խաղաղ կարգավորմանը»,-ասել է պետնախարարը հանդիպման ընթացքում։