«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»․ ինչ են քննարկել Պուտինը և Էրդողանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի». Պուտինը Էրդողանի հետ խոսել է ատոմակայանների և հացահատիկի գործարքի մասին․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի գործարկման մասին։ Կայանում աշխատում են ռուս մասնագետներ.
«Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, հաջորդ տարի մենք կգործարկենք առաջին բլոկը։ Հետաքրքիր տարբերակներ կան մեր համագործակցությունը շարունակելու համար»,- նշել է Պուտինը։
Նախագահները նաև նշել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները «նոր մակարդակի են հասել»․
«2022 թվականին Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունն աճել է 86%-ով, դրական միտումը շարունակվում է այս տարվա առաջին կիսամյակում։ Թուրքիայում ավարտվում են գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները. դա տարածաշրջանում էներգետիկ իրավիճակը կդարձնի ավելի կայուն և հավասարակշռված»,- նշել է Պուտինը: