Գերմանական ևս մեկ ակումբ հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով
ՍՊՈՐՏAlphanews.am-ը գրում է.
«Բայերը» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի հետ։
Match TV-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Լոկոմոտիվի» պաշտպանի նկատմամբ։
«Բայերը» Տիկնիզյանի համար պաշտոնական առաջարկ դեռ չի ուղարկել, սակայն կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ակումբը չի բացառում ֆուտբոլիստի պայմանագիրը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։