Զոհեր, վիրավորներ, նկուղում պատսպարված քաղաքացիներ․ Բելգորոդը՝ ուկրաինական հարձակումից հետո (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգորոդի շրջանի Ուրազովո գյուղի գնդակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ արկերից մեկը դիպել է մասնավոր բնակելի շենքին, իսկ պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել։ Եվս երկու բնակիչ՝ տղամարդ և կին, բեկորային վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր։
«Հրթիռային զինամթերքը վնասել է մոտ 20 տնտեսություն։ Գործում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները, տարածքով տնետուն շրջելը շարունակվում է»,- հավելել է Գլադկովը։
Նշենք, որ այսօր առավոտյան ուկրաինական ուժերի հարձակումից հետո Բելգորոդի շրջանի քաղաքացիները պատսպարվել են նկուղներում։ Գյուղերի գնդակոծման հետևանքով վնասներ են հասցվել նաև բնակելի շենքերին և տներին։