Ադրբեջանը չի թույլատրել, որպեսզի ֆրանսիական հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Ադբեջանը թույլ չի տվել՝ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մուտք գործի Արցախ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն առաջարկել է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհից։
Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել են նաև ֆրանսիական պատվիրակության անդամները:
«Մենք Արցախ ենք ուղարկել 10 բեռնատար, որոնք պարունակում են չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, որը հանարավորություն կտա ձեզ դիմադրել»,- հայտարարել է Փարիզի քաղաքապետը:
Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները այսօր առավոտյան են Հանրապետության հրապարակից շարժվել դեպի Կոռնիձորի անցակետ: