Ռուս խաղաղապահների առաջարկը՝ ադրբեջանական բեռը Արցախ մտցնելու մասով, չի ընդունվել. Իշխանյան
ՎԻԴԵՈԵրեկ, երբ ադրբեջանական բեռնատարները եկել են, որոշակի բանակցություններ են եղել ռուս խաղաղապահների հետ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ ի՞նչ է տեղի ունեցել Ասկերանի մատույցներում։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարին փոխարինողը նոր է ժամանել Արցախ ու դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը, և կան որոշ էլեմենտներ, որոնց պետք է ռուսական կողմն ավելի լավ ծանոթ լինի։
«Բայց նրանք, ովքեր այստեղ են, վստահ եմ՝ ծանոթ են մեր մոտեցմանը։ Ռուս խաղաղապահների առաջարկը՝ ադրբեջանական բեռը Արցախ մտցնելու մասով չի ընդունվել։ Բայց քննարկումները դեռևս ընթացքի մեջ են։ Ռուսական կողմն էլ պետք է տեղեկացված լինի այն վիճակին, որն առկա է։ Հուսով եմ՝ բանակցությունները փոխըմբռնման հիման վրա կլինեն»,- նկատեց Իշխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։