Հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք են արձանագրվել Շուշիի շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի օգոստոսի 29-ի տեղեկատվական տեղեկագրում։
«Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։