Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախի հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը․ այս մասին X–ի էջում հայտնել է ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։
«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար»,- գրել է նա։