Այս պահին հայտնի չէ՝ քանի երիտասարդի են Հակարիի անցակետից ձերբակալել․ Արցախի ՄԻՊ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Այս պահին հայտնի չէ, թե ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից քանի հայ երիտասարդի են ձերբակալել։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Հիմա փաստահավաք աշխատանքներով ենք զբաղված, երբ ավարտենք, հայտարարությամբ հանդես կգանք»,- ասել է պաշտպանը։
Նշենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե «Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ, իբրև, նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով»։
Այժմ արցախյան կողմը մեկ երիտասարդի առևանգման փաստն է հաստատել։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ։