Առևանգվածները երեքն են. ինչում է մեղադրում Ադրբեջանը երիտասարդներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդեն հայտնել ենք, որ ադրբեջանցիներն այսօր Լաչինի անցակետից առևանգել են 22-ամյա Ալեն Սարգսյանին, որն Արցախի Մարտունու շրջանից է։
Տղան ֆուտբոլիստ է: Պարզվեց, որ նա միակը չէ, ում Ադրբեջանն առևանգել է: Այս պահի դրությամբ խոսվում է երեք երիտասարդի մասին:
Մեր տեղեկություններով՝ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում:
Իսկ ահա ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտնել պատճառը, թե ինչում են մեղադրում երիտասարդներին:
Նշվում է, որ երեքն էլ Մարտունու ֆուտբոլային ակումբի մարզիկներ են և 44-օրյա պատերազմից հետո, իբրև թե, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ադրբեջանի դրոշի նկատմամբ: Դեպքից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հարուցվել էր քրեական գործ, իսկ 11 մարզիկների նկատմամբ հայտարարվել հետախուզում: