Երևանցիներին ավելին, քան բավարար առաջարկ ենք արել. Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է փլուզման եզրին գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման հարցը: Ինչպես հայտարարվեց՝ բնակչության 90%-ը կողմ է վերաբնակեցմանը, 10%ը՝ դեմ:
«15 քմ սենյակ զբաղեցնող բնակարանի բնակչին առաջարկում ենք 35 քմ բնակարանի գնման վկայագիր, որով ինքը իրավունք ունի ՀՀ ցանկացած տարածքում գնել բնակարան: Ինչպես նաև առաջարկել էնք մեր օժանդակությունը բնակարան փնտրելու հարցում»,- նշվեց պատասխանատուի կողմից:
«Կարծում եմ՝ ավելին, քան բավարար առաջարկ ենք արել»,- հավելեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում