ՖԻՖԱ-ն պաշտոնանկ է արել իսպանական ֆուտբոլի ղեկավարին՝ կին ֆուտբոլիստին համբուրելու համար
ՍՊՈՐՏ![ՖԻՖԱ-ն պաշտոնանկ է արել իսպանական ֆուտբոլի ղեկավարին՝ կին ֆուտբոլիստին համբուրելու համար](/timthumb.php?src=disc/26-08-23/91f72631b25acebd6706634259319521.jpg&w=780)
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության ժամանակ ազգային հավաքականի ֆուտբոլիստուհուն համբուրելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Որակազրկումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև պաշտոնյայի նկատմամբ կարգապահական վարույթի ավարտը։ Նրան նաև արգելված է մոտենալ ֆուտբոլիստուհի Հենիվեր Հերմոսոյին, ում նա համբուրել է։
Օգոստոսի 24-ին ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռուբիալեսի նկատմամբ վերոհիշյալ մրցաշարում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ավելի ուշ իսպանացի նախկին ֆուտբոլիստուհի Անա Ռոմերոն հորդորել էր նրան պաշտոնաթող լինել։