Արցախից հարց մի տվեք, տվեք՝ այգիներից, մանկապարտեզներից, Երեւանի ավագանու ընտրություններն են. Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք նա տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում:
«Նորից հիշեցնում եմ՝ Երեւանի ավագանու ընտրություններն են, հարցրեք Երեւանի խնդիրներից՝ մանակպարտեզների հետ կապված, այգիների հետ կապված: Կարող է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին քննարկումներ էլ ունենանք, բայց սա այս ընտրությունների մասին չէ»,-ասաց նա՝ շարունակելով քարոզարշավը:
Ավինյանը իր կուսակիցների հեշ շրջեց Մալաթիա Սեբաստիա համայնքի բակերում, լլսեց բնակիչներին, խոստացավ կլուծել նրանց խնդիրները: