Կրակոցներ՝ Արշակունյաց պողոտայում․ կան ձերբակալվածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 24-ին Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը։
Ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։
Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս մոտ հայտնաբերվում է «GOLT GOVERMEN» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։