Ադրբեջանը հաստատել է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բելգիացի գործընկեր Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում քննարկել է Արևելք-Արևմուտք միջանցքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը փորձել է բելգիացի նախարարին պարտադրել Ադրբեջանի էքսպանսիոնիստական տեսակետները և Զանգեզուրի միջանցքը անվանել է «կարևոր», ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունների մասին։
«Մենք ցանկանում ենք ապահովել, որ ԵՄ-ում Բելգիայի նախագահության ընթացքում մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականություն չվարվի»,- ասել է Բայրամովը։