Մեքենան վթարի էր ենթարկվել և 30 մ գլորվել․ 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անհետաձգելի քննչական եւ վարութային գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը եւ մի խումբ անձինք հանդիպել են Երեւան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի հարակից զբոսայգում՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Խոսակցության ընթացքում հիշյալ անձանցից մեկը սուր կտրող - ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:
Կատարվել են մի շարք քննչական եւ վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք։
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: