«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար․ «Վագներ»-ը հաստատում է Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի մահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔիչ առաջ խոսեցի նշանավոր «երաժիշտների» հետ (ՄԶԿ «Վագներ»-ի ներկայացուցիչներ - խմբ.)։ Նրանք հաստատում են Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի մահը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
«Երկնային արքայություն Աստծո ծառաներ Եվգենիին և Դմիտրիին», - գրել է նա:
Օգոստոսի 23-ին մասնավոր ինքնաթիռ է կործանվել Տվերի մարզում։ Այն չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Ըստ նախնական տեղեկություններով՝ բոլոր ուղևորները մահացել են։
Ռոսավիացիան հայտնել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում եղել է գործարար Եվգենի Պրիգոժինը։