Օգոստոսի 23-ից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 23-ից մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրություների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, այն կավարտվի սեպտեմբերի 15-ին:
Այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ։
Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:
Ընտրություններին մասնակցելու հատ են ներկայացրել 13 կուսակցություն եւ մեկ դաշինք:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Տիգրան Ավինյանին։ Ավինյանն այժմ զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը եւ փաստացի ստանձնել է քաղաքապետի լիազորությունները։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», Արդար Հայաստան», «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», Հայաստանի եվրոպական կուսակցություն, «Ազգային առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարության», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական Համախմբում», Ապրելու երկիր» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը:
Երևանի ավագանու նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: