Դավիթ Իշխանյանը ռուսական համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքային կյանքին առնչվող խնդիրներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Ազգային ժողովից։
Ալ. Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:
Այնուհետեւ կողմերը քննարկել են ռուսական համայնքի եւ օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: