Կարծիք. Միայն հակամարտության սառեցումը կօգնի խուսափել Անդրկովկասում պատերազմից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru-ն գրում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար ներկայիս աղետալի պայմաններում կբերի մեկ այլ պատերազմի: Alpha News-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, եվրասիական հետազոտությունների փորձագետ Ասլան Ռուբաևը։
Նա վստահ է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ը շահագրգռված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքներով, նրանց համար կարևոր է իրենց որպես միջնորդ դրսևորելը և գեղեցիկ տեղեկատվական պատկեր ստեղծելը։
«Մենք պետք է լսենք, թե ինչ է ասում Ռուսաստանը, որովհետև եթե նույնիսկ նրանք կոնսենսուսի գան արևմտյան երկրների գագաթաժողովների շրջանակում, միևնույն է, որոշ ժամանակ անց հրանոթները նորից կսկսեն խոսել։ Ռուսաստանը ցանկանում է հասկանալ, թե ի՞նչ պայմաններով է ստորագրվելու այդ համաձայնագիրը, ուստի դեմ է հապճեպ ընդունվող որոշումներին»,- ասել է Ռուբաևը։
Նրա կարծիքով, խաղաղության պայմանագրի ներկայիս պայմանները Հայաստանին պարտավորեցնում են պարզապես կապիտուլյացիայի ենթարկել և հանձնել իր մի շարք տարածքները։ Ամերիկան ու Եվրոպան առաջ են մղում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը փորձում է նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները, նշել է փորձագետը։
«Եվ եթե պայմանագիրը ստորագրվի հիմա՝ Հայաստանի համար աղետալի պայմաններով, ապա հաջորդ պատերազմը հեռու չի լինի։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, որը ես հիմա տեսնում եմ, հակամարտությունը սառեցնելն ու բանակցային գործընթացը հնարավորինս երկար պահելն է»,- եզրափակել է Ռուբաևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը