Կապանցին աշխարհին ցույց է տալիս, որ իր քաղաքում ապրելու կամքն անսասան է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել․
«Սիրելի՛ կապանցիներ
Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Կապանի օրվա կապակցությամբ։
Սյունյաց մարզկենտրոնին խաղաղ երկինք, շարունակական զարգացում ու հարատև ամրություն եմ մաղթում։
Բազմադարյա պատմությունը, հանձին Կապանի, մեզ է փոխանցել հերոսական, հարուստ կենսագրությամբ, տարբեր ոլորտներում խոստումնալից ու ակտիվ կյանքով քաղաք, որն այսօրվա իր տեսքն է ստացել բազում սերունդների քրտնաջան աշխատանքով:
Ցանկանում եմ, որ միշտ յուրաքանչյուրիդ հետ լինի հայրենի քաղաքն ավելի լավը դարձնելու համար առավելագույնը անելու ցանկությունը։
Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց ձիրքով, աշխատանքով և ուժով անգնահատելի ներդրում ունեն մեր սիրելի Կապանի բարօրության գործում։
Խոնարհումս նրանց, ովքեր կյանք են զոհել նրա սահմանները պաշտպանելու համար և նրանց, ովքեր այսօր էլ պաշտպանում են սահմանային Կապանը։
Այս բարդ, պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում նաև հայրենի քաղաքի հանդեպ սերն արտահայտելու տարբեր դրսևորումներով ու մշակույթով է կապանցին աշխարհին ցույց տալիս, որ իր քաղաքում ապրելու և ստեղծագործելու կամքն անսասան է։
Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն»։