Նախկինում դատված երկրպագուն ընկել է քրոջս հետևից, նա մեր տուն է գալիս զենքով. ահազանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 25-ամյա աղջիկը հայտնել է, որ նախկինում գողություն կատարելու համար դատապարտված մեկը, որ իր քրոջ երկրպագուն է, գալիս է իրենց տուն եւ զենք ունի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգողի նշած հասցեն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «երկրպագուն» 27-ամյա Նաիրի Գ.-ն է, ով ներկայացրել է «WALTHER» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ ատրճանակին նմանվող ատրճանակ՝ առանց գործարանային համարի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: