Ամերիկացի կոնգրեսականը դեմ է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք պետք է պաշտպանենք մեր արժեքները եւ ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք Կովկասում խաղաղություն ապահովել։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
«Ես երկար ժամանակ հանդես եմ եկել Ադրբեջանին ռազմական օգնության դեմ, հատկապես հիմա, երբ Ալիեւը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, բազմաթիվ խախտումներ կատարել Արցախի հայերի նկատմամբ»,-գրել է նա։