Մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԿԽՄԿ-ի մոտ՝ պահանջելով Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 18-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։
Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։
Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։