Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, զեկուցվում է 3-ը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից 1-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը
- Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին
- «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
-«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին (գաղտնի՝ 4-րդ կետ)