Ստամբուլին 61 օրվա ջուր է մնացել. ջրամբարները ռեկորդային նվազել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ամենախոշոր Ստամբուլ քաղաքում ջրով սնուցող գրեթե 10 ջրամբարներում կրիտիկական ցածր մակարդակ է։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ 2023 թվականի օգոստոսի դրությամբ Ստամբուլին ջուր մատակարարող ջրամբարներում մնացել է 61 օրվա ջրի պաշար, եթե տեղումներ չսկսվեն։
Նշվում է, որ սա վերջին 9 տարվա ամենացածր ցուցանիշն է։