Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող եւ օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:
ՀՀ երրորդ նախագահը եւ ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաեւ ՀՀ ներքաղաքական եւ ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին եւ զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: