21-րդ օրն է՝ Արցախ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանին է, պետք չէ հապաղել․ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ21-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը:
Օգոստոսի 9-ին Կոռնիձոր էր հասել նաեւ Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, եւ այս պահին հումանիտար աղետը կանխելու համար սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում 22 բեռնատար: Այդ մասին «Լուրերի» թղթակցին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Իրավիճակը իրապես կարող է վերածվել հումանիտար աղետի, հապաղելն այս առումով անթույլատրելի է,- նշել է նա։