Երևանում կառուցվող շենքի նկուղում կախված դի է հայտնաբերվել․ Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող շենքի հորանում տղամարդու դի կա կախված։
Փրկարարները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։ Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ:
Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։