Ինչո՞ւ է ինքնասպան եղել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականը. մանրամասներ.«Հրապարակ»
ԻՐԱՎՈՒՆՔ«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականի ինքնասպանության մասին հակասական տեղեկություններ կան։ Թեեւ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ ինքնասպանը հոգեկան խնդիրներ է ունեցել ու վերջին տարիներին չի աշխատել, սակայն լուրեր կան, որ պատճառն այլ է։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին, Երեւանում իր տան բակում կախված են գտել 58-ամյա Խոսրով Ղահրամանյանին: Աշոտ Ղահրամանյանին հարցրինք, թե իրեն հայտնի՞ է մահվան պատճառը, նա խիստ վիրավորված ու վրդովված հակադարձեց, թե դրա ժամանակը չէ՝ սիրտ չունի, հարազատն է մահացել։
Փաստորեն նախօրեին, երբ մարզ էր այցելել ՀՀԿ քարոզչական խումբը՝ վարչապետի գլխավորությամբ, լավ էլ սիրտ ուներ ոչ միայն մասնակցելու քարոզչությանը, այլեւ բեմում վարչապետի ձեռքը բռնած, լայն ժպիտով թռչկոտելու երաժշտության տակ, իսկ հարցերին պատասխանելու սիրտ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում