Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAlphanews.am-ը գրում է.
Արցախում բնական աճն ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը, իսկ 9,1 տոկոսով՝ ամուսնալուծությունների: