Ահաբեկչություն իրանական Շիրազ քաղաքում, առնվազն 2 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն երկու մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի սրբավայրի վրա հարձակման հետևանքով, հայտնում է IRNA-ն:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հարձակումը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ուղղված է եղել Շիրազի կենտրոնում գտնվող իրանական սրբավայրի՝ Շահ Չերախի դամբարանի դեմ։
Նշվում է, որ հարձակվողը կրակ է բացել մարդկանց վրա այն բանից հետո, երբ սրբավայրի դարպասների մոտ բախվել է պահակներին։
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չի ստացվել։
Շահ Չերախի դամբարանն անցյալ տարվա հոկտեմբերին խոշոր ահաբեկչության թիրախ էր դարձել, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ։