Պուտինի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է թուրքական հեռուստաալիքներից մեկը:
Ըստ հեռուստաալիքի՝ բանակցությունների հիմնական թեման հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարն է լինելու, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 18-ին՝ ըստ պայմանավորվածության իր պահանջները չկատարելու պատճառով։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։