Ակնկալում ենք, որ ԼՂ-ին հումանիտար օգնությանը կմիանան նաև այլ երկրներ. Վարդան Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում: Այս ընթացքում տեղում իրավիճակին ծանոթացել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Սենատի պատվիրակներ: «Լուրեր»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Բացի պետական աջակցությունից` Սյունիք է հասել նաև Ֆրանսիայի քաղաքներից հավաքված ևս մեկ մեքենա կենսական անհրաժեշտության ապրանք: