ՀՀ կառավարությունն Արցախի հարցով ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով դիմել է ՄԱԿ–ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Տեղեկանում ենք ՄԱԿ–ի թվիթերյան էջից։
«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։
Թվիթերյան էջում հրապարակված է նաեւ ՀՀ կառավարության նամակը: