Փաշինյանի որոշմամբ՝ Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլավիկ Սարգսյանին նշանակել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին ազատել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշման համաձայն, նա նշանակվել է այդ նույն տեսչական մարմնի ղեկավար։