Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, օրենսդիր և գործադիր մարմնի պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է բոլորին Շինարարի օրվա առիթով և նշել. «Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: Նախորդ տարվա համեմատ ունենք 17 տոկոս աճ: Բայց խնդիրն այն է, որ այդ աճի պատվերն ավելի մեծ է և պոտենցիալն ավելի մեծ է, որովհետև շատ ճիշտ նշվեց և, ըստ էության, շինարարության խթանման հիմնական գործիքն այն քաղաքականությունն է, որը վարում է կառավարությունը և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում, որովհետև, այո, պետական հատվածում մենք ունենք 300 դպրոցի և 500 մանկապարտեզի, տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծերը, բայց այսօր ասվել է արդեն, որ երկրում 55 000 բնակարան շինարարության տարբեր փուլերում է: Եվ ուզում եմ ընդգծել, որ դրանում էական նշանակություն ունի այն փաստը, որ մենք նախորդ տարվա տվյալներով մոտավորապես 35 մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին, որոնք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով էլ հիմնականում խթանվում է շինարարությունը:

Իհարկե, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր շինարարական կազմակերպություններին, ովքեր իրականացնում են կառավարության ծրագրերը, որովհետև մենք տալիս ենք գումարը, բայց դա մի ժամանակ էր, որ մեզ թվում էր, որ գումարն ամենամեծ պրոբլեմն է: Հիմա պարզվում է, որ գումարն ընդհանրապես պրոբլեմ չի: Պրոբլեմն այդ գումարն արդյունավետ ծախսելն է և դրա դիմաց արժեք ստանալը՝ մնայուն, որակյալ արժեք ստանալը: Այս առումով, իհարկե, նկատելի է նաև ոլորտում ներդրումների աճը: Եվ վիզուալ փոփոխություններ կան նաև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի շինարարական տեխնիկա կա, որ մենք մի ժամանակ միայն ֆիլմերում էինք տեսնում կամ արտերկրում:

Բայց մյուս կողմից՝ պիտի նաև ընդգծենք, որ մենք նոր խնդիրներ պետք է դնենք մեր առաջ, որովհետև, եթե շինարարությունը՝ որպես ամբողջություն, չդառնա ինդուստրիա, մենք խնդիր կունենանք մեր մակրոծրագրերն իրականացնելու առումով: Շատ կարևոր է, որ մենք իրար հետ այդ խնդիրը ձևակերպենք, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում դառնա ինդուստրիա»:

Վարչապետը խոսել է նաև որակի կարևորության մասին. «Ընդհանրապես, եթե վերցնենք ամպլիտուդի առումով՝ ստեղծարար մասնագիտությունների առումով՝ մի բևեռում դիտարկվում է, օրինակ, ոսկերչությունը, մյուս բևեռում՝ դիտարկվում է, օրինակ, շինարարությունը: Եվ սա նաև ինչ-որ առումով մեզ համար լեզվամտածողության նշանակություն ունի, որովհետև մենք ընկալում ենք, որ ոսկերչությունը շատ նուրբ գործ է, շինարարությունը՝ ոչ այնքան: Ես կուզենամ, որ մենք այս ամպլիտուդն առնվազն նեղացնենք, որովհետև երկրի զարգացման մասին վկայող նշանն այն չէ, որ շենք բարձրացել է, թե չի բարձրացել, ճանապարհ ասֆալտապատվել է, թե չի ասֆալտապատվել: Զարգացման նշանն այն է, թե ոսկերչության հետ ինչ առնչություն ունի, քանի կիլոմետր է ոսկերչությունից հեռու: Մեզ պետք է, որ այդ կիլոմետրերը չլինեն, որովհետև, այո, մենք այսօր տեսնում ենք շենքեր, բայց շատ հաճախ չենք տեսնում էսթետիկա, մենք երբեմն տեսնում ենք էսթետիկա, չենք տեսնում որակ, երբեմն տեսնում ենք որակ, չենք տեսնում տեմպ և այսպես շարունակ:

Ինչո՞ւ եմ կարևորում այս օրը և ի՞նչ ուղերձով եմ եկել, բացի շնորհավորանքներից և շնորհակալություններից: Ես այն ուղերձով եմ եկել, որ իսկապես երկրի ռազմավարական զարգացման մասին ենք խոսում՝ շինարարական նոր կուլտուրայի, նոր որակի, նոր չափանիշների, նոր մոտեցումների, նոր տեմպերի մասին: Մեզ մոտ օրինակ շենք ապամոնտաժելը տարիներ է տևում: Հիմա մենք մի ծրագիր ենք իրականացնում՝ Պաշտպանության նախարարության հայտնի նախկին շենքը, որ պետք է ապամոնտաժվի, որ մեծ պետական ծրագիր պիտի իրականացնենք, բայց չորս տարի է այդ շենքը մենք քանդում ենք: Այստեղ և՛ մասնավոր ոլորտի, և՛ պետական ոլորտի խնդիր է: Էլ չեմ ասում՝ հայտնի չի, թե ինչքան ժամանակում այդ շենքը կկառուցենք: Իսկ ժամանակակից աշխարհում մեզ համար համեմատության ուրիշ չափանիշներ պետք է դնենք: Մենք այսօր ինտերնետում, փառք Աստծո ինտերնետը կա, տեսնում ենք՝ շենքը օրերի ընթացքում վերացավ, օրերի ընթացքում կանգնեց: Այս նույն պրոցեսը մեզ մոտ տևում է տարիներ: Այստեղ է մեր պրոբլեմը, և կարծում եմ, որ մենք պետք է տրամադրվենք, որովհետև գիտեք, շինարարությունն էլ, ինչպես բոլոր ոլորտները, հիմա սրանից դուրս ոլորտ չկա, առաջին հերթին, ինտելեկտուալ ոլորտ է, սկսած՝ կազմակերպչական աշխատանքից, նախագծման աշխատանքից, իրականացման պրոցեսում: Մենք այդքան փորձեցինք նաև տեխնիկական հսկողության գները բարձրացնել, որ տեխնիկական հսկողությունը դառնա իրական գործոն, բայց պետք է խոստովանենք, որ մինչև այսօր դա մեզ չի հաջողվում ամենատարբեր հանգամանքների բերումով:

Բայց ես ուզում եմ, որ այսօր մենք տոնն ընդգծելով, շնորհակալություն հայտնելով՝ խոնարհում հայտնենք բոլոր շինարարներին, որովհետև երկրի զարգացման տեմպը նրա մասին է, թե ինչ շինարարություն կա. կապ չունի՝ ցանկացած ոլորտում զարգացումն արտահայտվում է շինարարությամբ: Բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգանում է, թե չի զարգանում, մենք դա տեսնում ենք՝ համապատասխան շինարարություն կա, թե չէ, որովհետև օֆիսային տարածքներ են պետք և այդպես շարունակ: Կրթությունը զարգանում է. մենք հիմա նոր ծրագիր ենք անում՝ Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագիրը, որն էլի ահռելի մեծ շինարարական պոտենցիալի անհրաժեշտություն է ունենալու: Եվ մենք հիմա պիտի անկեղծ ասեմ՝ մեր լարվածությունը հասել է այն կետի, որ մենք մեզ հարց ենք տալիս, իսկ մեր շինարարական ոլորտը կկարողանա՞ այդ պետական պատվերներն իրականացնել, թե չէ: Մանավանդ, որ ասում եմ՝ 55 000 բնակարան կառուցման մեջ, և սա մի ահռելի խնդիր է, որը մենք պետք է ինչ-որ ձևով լուծենք: Իհարկե, այստեղ ամենևին էլ վատ չէ, որ նաև այլ երկրներից շինարարական ընկերություններ գան Հայաստանում գործեն, բայց նպատակը մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ՝ Հայաստանում պետք է շինարարական ինդուստրիա ձևավորվի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի տարբերություն ուղղակի շինարարության, շինարարական ինդուստրիան այն է, երբ խնդիրը դրվում է և աչքի առաջ իրականացվում է. «Այստեղ էլ է մտածողության փոփոխություն պետք, և ես շատ ուրախ եմ, որ դահլիճում տեսնում եմ նաև շատ փորձառու շինարարների, ովքեր տասնյակ տարիներ զբաղված են եղել ոլորտում և հայտնի են իրենց ձեռքբերումներով, բայց նաև շատ երիտասարդների եմ տեսնում, և այս փորձի և էներգիայի սիներգիան պետք է բերի մեզ այն արդյունքների, որ մենք ակնկալում ենք: Եվ, իրոք, խոսքը երկրի զարգացման մասին է: Շինարարությունն այդ առումով նշանային է, որովհետև չի կարող լինել երկիր, որը մեծ տեմպերով զարգանում է, և այնտեղ նոր շենքեր, նոր տներ, նոր բնակավայրեր չեն գոյանում»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև սահմանամերձ գյուղերում բնակարանների շինարարության ծրագրին և ընդգծել, որ կարևոր տարրն այդ ծրագրում այն է, որ շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից, քանի որ կառավարությունը համոզված է, որ քաղաքաշինությունը շատ կարևոր նշանակություն ունի մտածողության ձևավորման համար: «Ես հույս ունեմ, որ մենք այս խնդիրն իսկապես կկարողանանք իրականացնել և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր այս սկզբունքով առաջնորդվել են, նրանց, ովքեր պատրաստ են առաջնորդվել այս սկզբունքով: Հիմա ինձ համար ակնհայտ է, որ փողը, պետական ներդրումը և ոչ պետական ներդրումները հոսելու են ոլորտ: Մնում է, որ շինարարական կազմակերպությունները, ոլորտներն այդ հոսքը կարողանան կառավարել և այդ հոսքը կարողանան վերածել երկարաժամկետ արդյունքի:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ կատարված շինարարության համար և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առիթով այն համոզմունքով, որ շինարարության, կառուցման այս տեմպը, զարգացման տեմպը պիտի պահպանենք, ավելացնենք և որակական նոր հաջողությունների հասնենք»,-եզրափակել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեության ծավալած մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները: Մասնավորապես՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են «Բետոն» արտադրական կորպորացիայի նախագահ Դավիթ Կլեկչյանը և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը։ Շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Մետրոշին» ընկերության խորհրդի նախագահ Հրաչյա Մինասյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ և «Միդիս-Շար» ընկերության տնօրեն Գուրգեն Մինասյանը: Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել «Օստ -Շին» ընկերության տնօրեն Ռոբերտ Օխանյանը, «Սնառտ» ընկերության տնօրեն Մարատ Թամամյանը։

Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»
Самое популярное