Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։
«Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»-նշվում է տարածված հաղորդագրությունում:
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար: